Ինչպես են դիմավորել Ամանորը Անդրեն եւ Սիբիլը (տեսանյութ)

14:25   1 հունվարի, 2016

Երգչուհի Սիբիլը Ամանորը դիմավորել է ընտանիքի անդամների հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ Նոր տարին իր ամենասիրելի տոներից է:

«Շատ եմ սիրում հատկապես կեսգիշերի 12-ի պահը: Աջքերիցս կարծես արցունք գա: Հենց այդ ժամանակ աղոթքով սկսում ենք եւ հետո պահում այն ցանկություններ, որոնք կուզենք, որ իրանանան»,- ասել է Սիբիլը:

Երգչուհու խոսքով՝ իրենք տոնական սեղանին դնում են հին հայկական ավանդական ուտեստներ: Սիբիլի ամենասիրած ուտեստներից է անուշապուրը, որը ամեն տարի իր մայրիկը Ամանորին պատրաստում է:

Երգչուհին շնորհավորում է բոլորի Նոր տարին՝ ցանկանալով հաջողության տարի լինի:

Իսկ «The Beautified Project» ռոք խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը Անգլիայում Նոր տարին միշտ դիմավորել է իր ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Անդրեն:

«Մի քանի տարի է ինչ Հայստանում եմ ամպրում այստեղ Նոր տարին դիմավորում եմ ընկերներիս հետ: Հայկան բոլոր ուտեստները գրեթե սիրում եմ: Ցավոք ես չեմ կարողանում հայական ուտեստներ պատրաստել»,- ասել է երգիչը՝ մաղթելով աշխարհին խաղաղություն:

 Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE