NEWS.am STYLE Exclusive: Ի՞նչ է մաղթում հոլիվուդյան աստղ Մայքլ Գուրջյանը հայերին

12:26   6 հունվարի, 2016

Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մայքլ Գուրջյանն այս տարին դիմավորել է Սան Ֆրանցիսկոյում.

«Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է 1-ամյա որդիս` Սեւանը, զարմացած նայում Ամանորյա լույսերին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Մայքլը նաեւ իր սրտի խոսքն ուղղեց բոլոր հայերին.

«Մաղթում եմ, որ մենք` հայերս, երբեք չմոռանանք մեր ամենայուրահատուկ գիծը` ծիծաղելու եւ երգելու  ունակությունը անգամ ամենադժվար պահերին: Հայոց հոգին լի է ուրախությամբ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE