Քանյե Ուեսթը թողարկել է իր նոր Facts սինգլը

12:35   1 հունվարի, 2016

Քանյե Ուեսթը Ամանորի գիշերը թողարկել է իր նոր Facts սինգլը:
Երգը հնարավոր է լսել ռեփերի Soundcloud էջում:

Երգում հիշատակվում է ԼեԲրոն Ջեյմսը, Ջիմմի Ֆելլոնը եւ ինքը՝ Քանյեն՝ 2020թ. նախագահ դառնալու մասին իր սեպտեմբերյան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը 2015 թ. ամենաոճային տղամարդն է ճանաչվել ըստ GQ –ի: Առաջին տասնյակում են նաեւ Ջեյ Զին, Լյուիս Հեմիլթոնը ու Մարիո Բալոթելին: 

GQ պարբերականը գրել է, որ այս տարի Քանյեն «մտել է ոճի մեջ» Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ժամանակ իր սեփական հավաքածուի ցուցադրության շնորհիվ: 



© NEWS.am STYLE