Դերասանուհի Անի Երանյանը նշել է ծննդյան օրը (ֆոտո, վիդեո)

23:43   4 փետրվարի, 2013

Հայտնի հայ դերասանուհի Անի Երանյանը նշել է ծննդյան օրը: Երիտասարդ դերասանուհին այսօր դարձավ 22 տարեկան: Նա որոշել էր ծննդյան տոնը նշել երեւանյան Jose ակումբում:

«Իհարկե, երբեմն ես իմ ծննդյան օրը նշել եմ ավելի ավանդական, բայց ամենից շատ սիրում եմ այդ օրը նշել ակումբներում՝ ընկերների շրջապատում»,-ասել է Անին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում:

Նրան շնորհավորելու էին եկել Աննա Հարությունյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մովսես Երեմյանը, Արմինե Պողոսյանը եւ հայկական շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչներ:

NEWS.am STYLE-ը միանում է շնորհավորանքներին եւ դերասանուհուն ցանկանում բազմաթիվ նոր ու հետաքրքիր դերեր:

Լուսանկար` Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE