Իրինա Շեյքին եւ Բրեդլի Քուփերին նորից միասին են «բռնացրել»

22:19   1 հունվարի, 2016

Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է անցկացրել Ամանորի գիշերը Իրինա Շեյքը, սակայն նախօրեին ռուս մոդելին տեսել են նրա սիրեցյալ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի տան մոտ: Այնպես որ, հնարավոր է սիրեցյալները 2016թ. միասին են դիմավորել:

Պապարացիները Շեյքին սպասում էին Մալիբուում Քուփերի առանձնատան մոտ, ուր Շեյքը եկել էր տաքսիով: Լուսանկարիչները կարողացել են նկարել նաեւ տան տիրոջը, սակայն միայն հետեւից եւ սաղավարտով: Դերասանը մոտոցիկլով ընկերուհուց առանձին էր ժամանել:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE