Լանա դել Ռեյը վախենում է, որ ռուս երկրպագուհիները կսպանեն իրեն

11:17   4 հունվարի, 2016

Լանա դել Ռեյը վախենում է, որ ռուս երկրպագուհիները կսպանեն իրեն, գրում է TMZ-ը: 30-ամյա երգչուհին պնդում է, որ 2 ռուս երկրպագուհի ուղղակի հիվանդ են իրենով:

Լանան պնդում է, որ նրանք ուզում են սպանել իրեն: Երգչուհին անգամ դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով Նատալյա Կրինիցինուի եւ Յուլյա Վլադիմիրովնա Պոզդինայի դեմ:

Երգչուհին նշում է, որ աղջիկները սպառնացել են իրեն եւ մի անգամ բղավել են ու սպառնացել հրապարակավ: Աղջիկները նաեւ սպառնալիքով նամակներ են ուղարկել:
Լանան հայտնել է, որ ինքը նրանց պատճառով տեղափոխվել է, սակայն աղջիկները միեւնույնն է, գտել են իրեն եւ նորից սպառնացել:

Լանան թիկնապահներ է վարձել, իսկ ոստիկանները աղջիկներին արգելել են մոտենալ երգչուհուն:



© NEWS.am STYLE