13:09 4 հունվարի, 2016Եթե անցյալ տարվա վերջին աշխարհիկ մամուլի էջերում լուրեր էին շրջանառվոմ Քորթնի Քարդաշյանի եւ Ջասթին Բիբերի սիրավեպի մասին, ապա երեկ կանադացի երգչի Instagram-ում հայտնի է դարձել, թե ում հետ է Բիբերն անցկացնում ամանորյա տոները:

Սեն Բարթ կղզում գտնվող Ջասթինը հրապարակել է լուսանկար, որում նա համբուրվում է մոդել Հելի Բոլդուինի հետ:

«Քորթնին շատ է տխրել, չնայած նա չի տեսել, որ Բիբերն ուրիշի հետ է: Քորթնին գիտեր, որ Ջասթինի հետ իր սիրավեպը չի կարող լուրջ լինել: Հիմա նա իրեն կսկսի այնպես պահել, ասես Բիբերի եւ ուրիշի աղջկա սիրավեպն իրեն չի անհանգստացնում»,- Hollywood Life-ին հայտնել է Քարդաշյաններին ոտ կանգնած աղբյուրը: