Հարթակին մանկական նորաձեւությունն է (ֆոտո)

15:55   5 փետրվարի, 2013

Նորաձեւության ցուցադրության պատմության մեջ առաջին անգամ կուտուրյեներն հացացքն ուղղեցին երեխաների վրա։ Ըստ Buro24/7-ի, մարտի 19-ին ու 20-ին Լոնդոնում տեղի կունենա մանկական հագուստի առաջին ցուցադրությունը։

Ցուցադրության կազմակերպիչը alexandalexa.com մանկական հագուստի ինտերնետ-խանութն է։ Առաջին օրը կցուցադրվեն ամենահայտնի մարկաների 2013/14 աշուն-գարուն հավաքածուները, իսկ հաջորդ օրը հերթը կհասնի գարուն-ամառ հավաքածուներին։

Ալեքս Թեոֆանուսը, ինտերնետ խանութի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, վստահ է, որ նախաձեռնությունը հաջող կլինի, քանի որ մանկական նորաձեւությունը միշտ էլ ուրախալի ու հուզիչ է։



© NEWS.am STYLE