Ավետ Բարսեղյանը ամուսնացել է Պրահայում Հայաստանի դեսպանությունում (ֆոտո)

13:44   4 հունվարի, 2016

Նոր մանրամասներ են բացահայտվում Ավետ Բարսեղյանի եւ նրա ընտրյալ Անի Քաթաբյանի ամուսնությունից:

Պարզվում է, որ դեկտեմբերի 25-ին կայացած ամուսնությունը զույգը գրանցել է Պրահայում Հայաստանի դեսպանությունում:

«Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Ամանորի նախաշեմին՝ 2015թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հայաստանի քաղաքացի երեք զույգերի ամուսնության պետական գրանցումը»,- գրված է դեսպանության Facebook–յան էջում, որտեղ կարելի է տեսնել նաեւ մի քանի լուսանկար այս հանդիսավոր արարողությունից:

Ավելացնենք, որ զույգի պսակադրությանը մասնակցել են նաեւ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ի դեպ, ժամեր առաջ  Անին Instagram–ի իր էջում հրապարակել է իրենց համատեղ առաջին լուսանկարը՝ ԱՄՆ-ից:



© NEWS.am STYLE