14-ամյա աղջիկը վստահեցնում է, որ ռեփ երգիչ Tyga -ն ուզում էր Քայլի Ջեններին դավաճանել իր հետ

11:18   5 հունվարի, 2016

Քարդաշյանների ընտանիքում նոր սկանդալ է հասունանում: Դատապաշտպան Գլորիա Օլռեդի ուշադրությունը գրավել է այն հոդվածը, որը մի քանի օր առաջ էր հրապարակվել ամսագրում OK! (ի դեպ, ամսագիրը հայտնի է իր սկանդալներով ու ոչ ճշմարտանման պատմություններով), գրում է TMZ –ը:

Ամսագիրը մեջբերել է 14-ամյա աղջկա խոսքերը, որը հավաստիացնում էր, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների սիրեցյալ ռեփեր Tyga –ն իրեն սիրային «սմս»-ներ էր գրում:

Դատապաշտպանը որոշել է ներկայացնել աղջկա շահերը, որի անունը դեռ չեն հայտնում: Ճիշտ է, խոսքն առայժմ այն մասին է, որ Քայլին իր սիրեցյալին «բռնացրել է» այն պահին, երբ նա «սմս»-ներ էր ուղարկում 14-ամյա աղջկան: Ինչպես հայտնում է դատապաշտպանը, աղջիկը հետաքրքրվել էր ռեփ երգչով եւ ուզում էր դառնալ «սեքս սկանդալի» մասնակիցը:



© NEWS.am STYLE