Ջոն Գալյանոն շահել է Dior-ի դեմ դատը

11:45   5 փետրվարի, 2013

Հանրահայտ կուտուրյե Ջոն Գալյանոն շահել է իր նախկին գործատու Christian Dior -ի դեմ դատավարության նախնական փուլը, հաղորդում է The Daily Best-ը։ Հիշեցնենք, որ Գալյանոյին Dior-ից հեռացրել էին 2011 թվականի մարտին հակասեմիտական աղմուկից հետո, երբ փարիզյան բարերից մեկում մոդելյորը մի քանի անզգույշ արտահայտություն էր արել։ Այժմ ֆրանսիական դատարանը Գալյանոյին փոխհատուցելու որոշում է ընդունել։

Dior-ի փաստաբանները, սակայն, պնդում են, որ գործը տեղափոխվի կողմերցիոն հարցերով դատարան, քանի որ, ըստ նրանց, Գալյանոն ֆիրմայի վարձու աշատող չի եղել, այլ անկախ պայմանագրով է աշխատել։

Ջոն Գալյանոյի պահանջները Dior-ից գնահատվում են մոտ 6 մլն եվրո, իսկ դատական վճիռը բողոքարկելու համար ֆիրման ունի 15 օր։



© NEWS.am STYLE