19:03 7 հունվարի, 2016Ամերիկյան հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը համերգի ժամանակ խճճվել է դեկորացիաների մեջ եւ չի կարողացել շարժվել: Այս մասին գրում է TMZ-ը:
34-ամյա երգչուհին Լաս Վեգասում համերգային համարի ժամանակ խճճվել է դեկորատիվ լիանների մեջ եւ չի կարողացել ազատվել՝ մինչեւ օգնության չի եկել նրա օգնականը:
Մինչ հանդիսատեսը գուշակում էր, թե կատարվածը շոուի մասն է, թե ինչ-որ բան այն չէ, երգչուհուն ազատել են «թակարդից», եւ նա շարունակել է ելույթը: