Սիրուշոն նշում է ծննդյան տարեդարձը․ երգչուհու հինգ լավագույն հիթերը

12:28   7 հունվարի, 2016

Հայկական էստրադայի ամենահայտնի եւ աշխատասեր ներկայացուցիչներից մեկը՝ Սիրուշոն, հունվարի 7-ին նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը։ Սիրված երգչուհին ծնվել է Երեւանում՝ արտիստներ Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի ընտանիքում։

Սիրուշոն իր կարիերան սկսել է 7 տարեկանից՝ երգելով ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան բազմաթիվ բեմերում։ Այս երկար տարիերի ընթացքում թողարկել է չորս ալբոմ, ներկայացրել եւ հեղինակել տասնյակ հիթային երգեր, ձայնագրել զուգերգեր ոչ միայն հայ, այլեւ օտարազգի երգիչ-երգչուհիների հետ։

NEWS.am STYLE շնորհավորում է տաղանդավոր երգչուհուն այս գեղեցիկ տոնի առթիվ եւ ներկայացնում նրա ամենահայտնի հինգ տեսահոլովակները։

Կգա մի օր/Where were you

ՊռեԳոմեշ

Հարութ Փամբուկչյան եւ Սիրուշո - Տարիներ


Հավատում եմ

Շորորա

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE