Գոռ Սուջյան. «Իմ անձնական կյանքն իմ ներքին խոհանոցն է»

14:26   5 փետրվարի, 2013

Հայտնի հայ երգիչ ու «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը, ով այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի Հայաստանը, չի հիշում, թե որն է եղել Սբ. Վալենտինի օրը ստացած ամենայուրօրինակ նվերը։ Ավելին, նա այս տոնին էլ միանգամայն չեզոք է վերաբերվում. «Դա պարզապես տոն է, որին բոլորը սուբյեկտիվ են վերաբերվում։ Կանոններ չկան՝ ի՞նչ եւ ո՞ւմ նվիրել»։

Պարզվում է, Գոռը շատ ռոմանտիկ է։ «Եթե սիրելի մարդ կա կողքիս, առիթի սպասել պետք չէ։ Յուրաքանչյուր օրը կարելի է վերածել սիրահարների տոնի», - NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Գոռ Սուջյանը։

Գոռը կարծում է, որ այս տոնին ծաղիկներ նվիրելը պարտադիր չէ։ Սակայն հետաքրքիր է, նա սիրելի աղջիկ ունի՞։ Այս թեմայով նա նույնպես կատակեց. «Չէ՞ որ ես չեմ հարցնում, ինչպես եք սիրում սոխը կտրտել խոհանոցում։ Ինձ համար էլ սիրահարված լինել նշանակում է անձնական կյանք ունենալ։ Իսկ անձնական կյանքը ներքին խոհանոց է, եւ դրա մասին ոչ մեկին ոչինչ ասել չեմ ցանկանում»։

Այնուամենայնիվ, Սբ. Վալենտինի օրվա կապակցությամբ «Դորիանս» խումբն իսկական անակնկալ է պատրաստել երկրպագուների համար՝ համերգ երեւանյան Yans ակումբում։



© NEWS.am STYLE