Մեկնարկել է Chanel 2013-ի ճանապարհորդական հավաքածուի գովազդային արշավը

18:59   18 հոկտեմբերի, 2012

Մեկնարկել է  Chanel 2013-ի ճանապարհորդական հավաքածուի գովազդային արշավը, որի ցուցադրությունը կայացել է 2012թ.-ի մայիսի 14-ին: Գովազդային արշավի գլխավոր հերոսուհիներն են Սասկիք դե Բրաուն եւ Կարա Դելվինը:

Նրանք ներկայանում են Վերսալի շրջակայքում բնակվող 18-րդ դարի արիստոկրատուհիների կերպարում: Chanel-ի ճանապարհորդական հավաքածուի հիմնական միտումներն են` խոպոպները, պլիս կիսաշրջազգեստ եւ աժուր զգեստները:

Կարլ Լագերֆելդի խոսքով` իր ներշնչանքը եղել են Մարիա- Անտուանետայի եւ նրա մրցակից մադամ Դյուբարիի կերպարները:

Հատկանշանական է, որ Լագերֆելդը կոչ չի անում կանանց կրել կորսետներ եւ թռչնի բույն կառուցել գլխի վրա: Նա առաջարկում է կրել ասեղնագործված նուրբ գույներով լայն կիսաշրջազգեստ` փոռիկներով:



© NEWS.am STYLE