2015-ի ամենահաջող ալբոմները

17:13   9 հունվարի, 2016

Mediatraffic-ը հրապարակել է անցած 2015 թվականի ամենահաջողակ երաժշտական սկավառակների ցուցակը:

Ինչպես եւ սպասվում էր, առաջատարը բրիտանացի երգչուհի Ադելի երրորդ` «25» վերնագրված ալբոմն է, որի ընդհանուր տիրաժը կազմել է 14 մլն 970 հազար օրինակ:
Արժե նշել, որ տվյալ սկավառակի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերի 20-ին:

Իր պատմության ընթացքում ոչ մի կատարող այդքան կարճ ժամանակահատվածում նման թվեր չի գրանցել:

2015-ի տասը ամենավաճառվող ալբոմներն են.

1.Adele – 25 (14.970.000 օրինակ)

2.Taylor Swift – 1989 (4.383.000 օրինակ)

3.Ed Sheeran – X (4.248.000 օրինակ)

4.Sam Smith – In The Lonely Hour (3.388.000 օրինակ)

5.Justin Bieber – Purpose (2.961.000 օրինակ)

6.Soundtrack – Fifty Shades Of Grey (1.994.000 օրինակ)

7.Meghan Trainor – Title (1.862.000 օրինակ)

8.Coldplay – A Head Full Of Dreams (1.813.000 օրինակ)

9.One Direction – Made In The A.M. (1.792.000 օրինակ)

10.The Weeknd – Beauty Behind The Madness (1.541.000 օրինակ)

Աղբյուրը` Apelzin



© NEWS.am STYLE