Դիմահարդարման 10 սխալ, որոնք տեսողականորեն փոքրացնում են աչքերը

20:07   16 հունվարի, 2016

Դիմահարդարում՝ աչքերի շեշտադրումով։

1Դու ներկում ես ստորին կոպի ներքին մասը։ Իսկապես, շատ գեղեցիկ է, սակայն գեղեցիկ է իրականում մեծ աչքերի վրա։ Իսկ մյուս բոլորին արժե հրաժարվել այս մտքից, քանի որ աչքերը ավելի փոքր կթվան։

2․ Մուգ ստվերաներկ

Փայլուն ստվերաներկի շերտի ներքո աչքերը մեծ են թվում, իսկ ամբողջովին առանց փայլ, չնայած իրենց արդիականությանը, հակառակը։ Հատկապես դա վերաբերվում է մուգ, ոչ փայլուն  ստվերաներկին։ Եթե օգտագործել այն վերին և ստորին կոպի վրա, ապա արտահայտիչ հայացքի մասին կարող եք մոռանալ։

3․ Հստակ եզրագիծ

Տարածված սխալ, որը նույնիսկ Քեյթ Միդլթոնն է անում՝ ընդգծում է աչքերը գծամատիտով առանց տարածելու։ Հատկապես այս սխալը տգեղ է ընկալվում ստորին կոպի վրա՝ այստեղ հստակ գիծը պետք է անպայման ստվերոտել։

4․ Անավարտ դիմահարդարում

Դու հավասար ծածկեցիր   դեմքդ  տոնային քսուկով ,  ճշգրտեցիր աչքերի շուրջ հատվածը՝ ծածկելով կապտուկներն ու ․․․վերջ։ Եթե դու որոշել ես այսքանով ավարտել՝ կարծելով , որ nude ոճի դիմահարդարում ես ստացել ,  ապա հաշվի առ, որ այս կարգի մեյքափով աչքերը հաստատ փոքր են երևալու։ Աչքերի տակի խիստ լուսավորված մասը կարող է քո դեմ խաղալ․ այնպես որ, եթե քողարկիչ ես օգտագործել, ուրեմն արտահայտիր տարթիչները։

5․ Ստվերաներկի գույնը համընկնում է աչքերի գույնի հետ

Մեծ սխալ է համարվում, եթե փորձում ես կապույտ ստվերաներկը համապատասխանեցնել կապույտ աչքերի հետ, իսկ շագանակագույնը՝ շագանակագույնի։ Այս դեպքում քեզ հաստատ անհրաժեշտ է գոնե մուգ աչքի մատիտ, այլապես աչքերը փոքր են թվալու, ինչպես խլուրդինը։

6․ Շագանակագույն ստվերաներկ ստորին կոպին

Շագանակագույն ստվերաներկը կամ մատիտը ստորին կոպին տեսողականորեն փոքրացնում և նեղացնում են աչքը։ Եվ ընդհանրապես՝ խուսափիր ստորին կոպի վրա շագանակագույն երանգներ օգտագործելուց․ այն բարդ գույն է, և միայն մասնագետներն են դրա հետ ճիշտ աշխատում։

7․Հեղուկ գծամատիտ աչքի տակ

Թվում է՝ ուզում ես աչքերդ մեծ երևան, ուրեմն ընդգծիր դրանք սև մատիտով։ Սակայն աչքի շուրջ արված և սլաքի ձևով միավորված եզրագիծը փոքրացնում և նեղացնում են աչքերը։ Լավ տարբերակ է ճապոնական ոճով երեկույթի համար, սակայն ոչ ժամադրության։

8․ Հաշվի չես առնում աչքի ձևը

Եթե քո աչքերը փոքր-ինչ իջեցված անկյուններով են, ապա չարժե շարժվող կոպին մուգ ստվերաներկ օգտագործել։ Այն «փակում է» աչքը և դարձնում փոքր։

9․ Խորը աչքերի շարժվող կոպին մուգ ստվերաներկ

Եթե ուզում ես, որ աչքերդ արտահայտիչ լինեն, մոռացիր մուգ ստվերաներկի մասին շարժվող կոպի վրա՝ այն ավելի է խորացնում աչքերը։

10․ Սխալ ներկված աչքերը

Եթե քո աչքերը այդքան էլ մեծ չեն, ապա չարժե ներկել միջթարթիչային մասը, ինչպես խորհուրդ են տալիս բազմաթիվ ամսագրերում կանանց համար։ Հակառակը՝ պետք է խախտել կանոնները և սլաքը թարթչներից մի փոքր վերև գծել այնպես, որ այն դուրս գա աչքի եզրագծից։ Կարևորն այն է, որ սլաքը շատ երկար չլինի։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE