«Ոսկե գլոբուս 2016». Մեթ Դեյմոնը, Լեոնարդո դի Կապրիոն եւ այլք՝ պատվավոր մրցանակի դափնեկիրներ

10:29   11 հունվարի, 2016

Բեւերլի Հիլզում այս գիշեր կայացել է «Ոսկե գլոբուս 2016» պատվավոր կինոմրցանակի հանձնման արարողությունը։ Մենք արդեն գրել էինք, որ կարմիր գորգի վրա հայտնվել են Ջեյ Լոն, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Հադսոնը, Քեյթ Բլանշեթը եւ շատ այլ աստղեր։ Այժմ անդրադառնանք մրցանակակիրներին, որոնց թվում են Լեոնարդո դի Կապրիոն, Քեյթ

Ուինսլեթը, Ջենիֆեր Լոուրենսը, Լեդի Գագան, Մեթ Դեյմոնը եւ ուրիշներ։ Շահած մրցանակների քանակով ռեկորդակիր է դարձել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը։

Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան միությունը այդ ֆիլմը որակել է որպես լավագույն դրամա, որի գլխավոր հերոսի կերպարը մարմնավորած Լեոնարդո դի Կապրիոն դրամայի լավագույն տղամարդ դերեկատար անվանակարգում արժանացել է մրցանակի։ Իսկ Ինյարիտուն հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

«Ոսկե գլոբուս 2016»-ի հիմնական հաղթողների ցանկը.

Լավագույն դրամա

«Ողջ մնացածը» (The Revenant)

Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ

«Մարսիացին» (The Martian)

Լավագույն ռեժիսոր

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու «Ողջ մնացածը»

Լավագույն տղամարդ դերակատար (դրամա)

Լեոնարդո դի Կապրիո «Ողջ մնացածը»

Լավագույն կին դերակատար (դրամա)

Բրի Լարսոն «Սենյակը»

Լավագույն տղամարդ դերակատար (կոմեդիա կամ մյուզիքլ)

Մեթ Դեյմոն «Մարսիացին»

Լավագույն կին դերակատար (կոմեդիա կամ մյուզիքլ)

Ջենֆիեր Լոուրենս «Ջոյ»

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Սիլվեսթեր Ստալլոնե «Քրիդ Ռոքքիի ժառանգությունը»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Քեյթ Ուինսլեթ«Սթիվ Ջոբս»

Լավագույն սցենար

«Սթիվ Ջոբս» Steve Jobs)

Լավագույն երգ

Writing's On The Wall – «007։ Սպեկտր»

Ֆիլմի լավագույն երաժշտություն

Էննիո Մորրիկոնե «Գարշելի ութնյակը» The Hateful Eight)

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Գլուխկոտրուկ» (Inside Out)

Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի

Լեդի Գագա «Սարսափների ամերիկյան պատմություն»

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX, Invision-ի, AP-ի, Reuters-ի, AFP-ի, Getty-ի, Splash-ի



© NEWS.am STYLE