Մահացել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին

11:12   11 հունվարի, 2016

69 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին, հայտնել է THR-ը։

«Դեւիդ Բոուին մահացել է իր ընտանիքի գրկում։ Նա արդեն 18 ամիս է պայքարում էր քաղցկեղի դեմ։ Չնայած շատերը ցավում են հայտնի դերասանի կորստի համար, մենք խնդրում ենք հարգել նրա ընտանիքի անդամները իրավունքները»,- սոցցանցերի իրենց էջերում գրել են արտիստի հարազատները։



© NEWS.am STYLE