15:10 11 հունվարի, 2016Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն Ուայթլին նշանված են, գրում է E! Online–ը:
Նախօրեին Բեւերլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս 2016» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության արարողությունը, որի կարմիր գորգի վրա հայտնվել է աստղերի մի ամբողջ բանակ, այդ թվում՝ Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին: 28-ամյա մոդելն ու 48-ամյա դերասանն արդեն հինգ տարի է միասին են:

Ռոզիի մատնեմատին պապարացիները հսկայական ադամանդով մատանի են նկատել:

Արարողության ժամանակ Ռոզին հաճույքով ցուցադրում էր այդ մատանին լուսանկարիչներին, ինչը մամուլն ընկալել էր որպես իր եզրակացությունների պաշտոնական հաստատում, եւ շուտով զույգն, իրոք հաստատել է նշանդրեքի մասին նորությունը E! Online տված մեկնաբանությունում: