Սերժ Թանկյանի ցավակցական գրառումը՝ բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուիի մահվան մասին

12:45   11 հունվարի, 2016

Այսօր առավոտյան ցավալի լուրեր տարածվեցին այն մասին, որ 69 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին։ Հանրահայտ երաժիշտն արդեն 18 ամիս է պայքարում էր քաղցկեղի դեմ։

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում տեղադրել է իր, Դեւիդ Բոուիի եւ Դարոն Մալաքյանի համատեղ լուսանկարը, որի ուղեկցող մեկնաբանության մեջ իր ցավակցությունն է հայտնել։

«Շատ տխրեցի, երբ կարդացի ամենահիանալի արտիստներից, ինչպես նաեւ ամենահամեստ եւ սիրալիր մարդկանցից մեկի մահվան լուրը։ Հանգչիր խաղաղությամբ, Դեւիդ Բոուի»,- ցավակցել է Սերժը։



© NEWS.am STYLE