16:06 11 հունվարի, 2016Նախօրեին Բեւերլի Հիլզում անցկացվել է «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը։
Մրցանակակիրների շարքում էին նաեւ Լեոնարդո դի Կապրիոն (նա մրցանակ է ստացել որպես լավագույն դրամատիկ դերասան «Փրկվածը» ֆիլմում իր գլխավոր դերի համար) ու Լեդի Գագան (հաղթել է «Հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում» «Սարսափեների ամերիկյան պատմությունը» սերիալում իր դերակատարման համար):

Երգչուհին, որը բեմ էր բարձրանում իր մրցանակը ստանալու, պատահաբար հրել էր Լեոնարդո դի Կապրիոյին:
US Magainze-ի փոխանցմամբ՝ 41-ամյա հոլիվուդյան դերասանը շատ զավեշտալի ձեւով է արձագանքել կատարվածին:

Տեսագրությունը վայրկենապես տարածվել էր համացանցում: Դի Կապրիոն ինքն իր արձագանքը հետեւյալ կերպ է բացատրել:
«Ես պարզապես չհասկացա, որ ինձ հրեցին, ընդամենն այդքանը»: