Նեւադայի անառականոցը դատի չի տա Քլոե Քարդաշյանի ամուսնուն

16:04   12 հունվարի, 2016

Մինչ Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմն, ուշքի է գալիս Լոս Անջելեսի հիվանդանոցում, որտեղ հայտնվել էր Նեւադայի անառականոցում թմրանյութեր օգտագործելուց եւ մարմնավաճառների հետ զվարճանալուց հետո, Just Jared-ը հայտնում է, որ բասկետբոլիստին ոչ մի մեղադրանք չի ներկայացվի թմրադեղերի գործածման համար:

Հայտնում են, որ փորձաքննությունը չի կարողացել ապացուցել՝ արդյոք 35-ամյա մարզիկը իր եռօրյա օրգիայի ընթացքում թմրադեղեր գործածել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին համացանցում հայտնվել էր Քլոե Քարդաշյանի ամուսնու առաջին լուսանկարը Լոս Անջելեսի հիվանդանոցից: Բասկետբոլիստի որդին իր միկրոբլոգում հրապարակել է հոր հետ լուսանկարը:

Լուսանկարում Լամարն իր երեխաների՝ 17- ամյա Դեսթինիի ու Լամար Օդոմ կրտսերի հետ է:



© NEWS.am STYLE