Քենդալ Ջենները զարմուհու հետ գնացել է Վուդլենդ Հիլզ

18:11   12 հունվարի, 2016

Պապարացիներն ամենուր են։

Քենդալ Ջեններին «բռնացրել են», երբ նա Վուդլենդ Հիլզում զարմուհու հետ գնացել էր Blu Jam Cafe սրճարան:

Ինչպես գրում է Daily Mail–ը, 20-ամյա մոդել, հեռուստաաստղ Քենդալը որոշել է ժամանակ անցկացնել Քորթնի Քարդաշյանի երեք տարեկան աղջկա՝ Պենելոպեի հետ:

Ի դեպ, ավելի ուշ 36-ամյա Քորթնին եկել էր քրոջ ու դստեր հետեւից:

Հավելենք, որ լրատվամիջոցներում լուրեր են պտտվում այն մասին, որ Քենդալը սիրային հարաբերությունների մեջ է One Direction հանրահայտ խմբի անդամ Հարի Սթայլսի հետ: Քենդալը նոր տարին դիմավորել էր Սեն Բարթս կղզում ՝ Հարիի հետ, ինչը միանգամից լուրերի առիթ էր դարձել:



© NEWS.am STYLE