Մուլտիվիտամինները կփրկեն տղամարդկանց քաղցկեղից

19:24   18 հոկտեմբերի, 2012

Պարզվում է` մուլիտիվիտամինների կանոնավոր ընդունումը օգնում է նվազեցնել  քաղցկեղով հիվանդանալու վտանգը տղամարդկանց մոտ հասուն տարիքում: Bloomberg-ը, հղում անելով  Journal of the American Medical Association-ին, նշում է, որ 10 տարի իրականացրած փորձի ընթացքում ուսումնասիրվողների մի մասին, ամեն օր տալիս էին պլացեբո, իսկ մյուսներին` մուլտիվիտամիններ: Ուսումնասիրություններին մասնակցում էր 50 տարեկան մոտ 15 հազար տղամարդ:

Փորձի արդյունքում պարզվեց, որ վիտամիններ ընդունողների մոտ 8 տոկոսով ավելի քիչ են  զարգանում օնկոլոգիական հիվանդությունները, քան նրաց մոտ, ովքեր ընդունել էին պլացեբո: Սակայն հետազոտության ղեկավարներից մեկը` Հովարդ Սեսոն զգուշացրել է, որ ստացված արդյունքը դեռեւս հնարավորություն չի տալիս մուլտիվիտամիններ նշանակել քաղցկեղի բուժման համար:

Հիշեցնենք, որ այս հետազոտությունները ժխտեցին այն կարծիքը, որ վիտամիններն ու մուլտիվիտամինները, մասնավորապես, վիտամին E-ն վնասակար են տղամարդկանց առողջությանը:



© NEWS.am STYLE