Տղամարդու պայուսակներ Louis Vuitton-ից (ֆոտո)

21:16   5 փետրվարի, 2013

Փարիզում վերջերս տեղի ունեցած Տղամարդկանց նորաձեւության շաբաթին Louis Vuitton համաշխարհային բրենդը ներկայացրեց հագուստի իր նոր հավաքածուն։ Նրա ուշադրությունից չեն վրիպել նաեւ աքսեսուարները, որոնք շատ են կարեւորում առաջատար մոդելյորները։ Այսպես, Փարիզի ցուցադրության ընթացքում Louis Vuitton –ն ընդհանուր առմամբ ներկայացրեց այն ուղղությունը, որով մտադիր է շարժվել այսուհետ. հսկայական ուսապարկեր ու պայուսակներ՝ մորթե ու հակադիր երանգների կաշվե դետալներով։

Հանդիսատեսի դատին նորաձեւության տունը ներկայացրեց տղամարդկանց 2013 թվականի գարուն-ամառ սեզոնի Louis Vuitton պայուսակները։



© NEWS.am STYLE