16:10 13 հունվարի, 2016«ՎԻԱ Գրա» խմբի նախկին երգչուհի Օլգա Ռոմանովսկայան (2006-2007թթ.) պատմել է Թուրքիայում իր ոչ այնքան հաճելի արձակուրդների մասին:
29-ամյա երգչուհին իր ընկերուհիների ու երեխաների հետ միասին ամանորյա արձակուրդները Շամոնիում էր անցկացրել, որտեղից նրանք Թուրքիա էին մեկնել:
Instagram-ում Օլգան որոշել է երկրպագուներին պատմել իր տպավորությունների մասին:
«Երբ քեզ թվում է, որ դու կատարյալ ք...-ի մեջ ես, միշտ կարող է մի այնպիսի դեպք պատահել, որը ցույց կտա, որ դա դեռ կատարյալ ք... չէ: Մեր ամենահիմար հանգիստն էր՝ հետադարձի ճանապարհի հետ միասին: Turkish Airlines-ի ծաղրանքներից բացի մեզ նաեւ կողոպտեց տաքսու վարորդը, ու մենք մեկ գիշեր անցկացրեցինք ոստիկանությունում: Երկու օր անքուն ու նյարդային վիճակում անցկացնելուց հետո ես դեռ այնքան էլ վատ տեսք չունեմ: Ստամբուլի նկատմամբ երբեմնի համակրանքից հետք անգամ չի մնացել»,- գրել է Ռոմանովսկայան:
Երգչուհուն ու նրա ընկերուհիներին կողոպտել էր տաքսու վարորդը, բացի դրանից նրանք նաեւ ոչ մի կերպ չէին կարողանում Թուրքիայից տուն վերադառնալ:
«Մենք երեք օր է փորձում ենք տուն վերադառնալ: Թուրքիայի օդանավակայանում մեզ ահավոր վատ էին վերաբերվում, այնտեղից մենք այդպես էլ չկարողացանք տուն վերադառնալ: Որոշեցինք Թել Ավիվով գալ: Մեզ ձերբակալեցին ահաբեկչության կասկածանքով: Ծանոթացե՛ք 8-13 տարեկան չորս գլխավոր ահաբեկիչների հետ: Երեխաներն արդեն ուժասպառ էին եղել, քիչ է մնում լաց լինեին: Մեր օդանավն արդեն թռչում էր առանց մեզ, իսկ մենք դեռ տնից հեռու ենք: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ոչ արցունքները, ոչ խնդրանքը նրանց վրա չեն ազդում: Մեզ ստորացնում էին, ու դա օգնություն էին անվանում: Ես գտնվելու վայրի նշում չեմ անում, քանի որ ինձ արդեն սպառնացել են: Ես ոչ մի պարկեշտ բառ չեմ գտնում այդ ... մարդկանց համար»,- մեկնաբանել է Օլգան:

Բազմաթիվ արկածներից հետո երգչուհին, այնուամենայնիվ, այսօր տուն է հասել:
«Հունվարի 12-ին մեկնելով Թել Ավիվ՝ մենք վերջապես Կիեւ ենք վերադրաձել, այնտեղից էլ իմ հայրենի Օդեսսա: Կողոպուտ, մի գիշեր թուրքական ոստիկանությունում, իսրայելական մաքսատան ստորացումներն ու սպառնալիքները, իմ կատաղության նոպաները, մի ամբողջ կույտ «կորած» տոմսեր ու շատ շատ այլ բաներ ... Հիմարագույն իրադարձությունների քանակով մեր այս հանգիստն ինձ հիշեցրեց «Տղաները Վեգասում» ֆիլմը:
Այսուհետ ես կձգտեմ խուսափել Ստամբուլով թռիչքներից ու առաջիկա առնվազն 10 տարվա ընթացքում ո՛չ տրանզիտով, ոչ էլ հանգստանալու նպատակով Իսրայել չեմ մեկնի»,- գրել է երգչուհին: