Օդանավակայանի աշխատակիցը երգել է Ջասթին Բիբերի համար նրա մասնավոր օդանավում

11:35   14 հունվարի, 2016

Եվ նորից Ջասթին Բիբերի մասին: Այս անգամ կանադացի երգիչը որոշել է օգնել մի մարդու, ով սպասարկում էր նրա անձնական օդանավի թռիչքը: Ուեսթչեսթերի օդանավակայանում Ջասթինը ոմն Սթիվեն Քելլիին խնդրել է օդանավ բարձրանալ ու երգել, քանի որ հանրահայտ երգչին ասել էին, որ Սթիվենը հրաշալի է երգում, գրում է TMZ-ը: 

Սթիվենը բարձրացել է օդանավ ու երգել, իսկ Ջասթինի թիմի տղաները այդ ընթացքում նրան տեսագրել են հեռախոսով:

Ինչպես նշել է 64-ամյա Սթիվենը, ինքը յոթերորդ երկնքում էր երջանկությունից, որ երգել է Բիբերի համար: Հետո Սթիվենը Ջասթինին է նվիրել իր կատարմամբ հանրահայտ երգերի քավերներ, եւ խնդրել նրան իր հետ միասին երգել բեմում:



© NEWS.am STYLE