11:02 14 հունվարի, 2016Երեկ ուշ երեկոյան Քլոե Քարդաշյանը Հովարդ Սթերնի ռադիոշոուի հյուրն էր: SiriusXM ռադիոկայանի եթերում հեռուստաաստղը պատմում էր իր ամուսնական կյանքի մասին բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, ով հիմա Լոս Անջելեսի հիվանդանոցում է Նեւադայում մարմնավաճառների հետ զվարճանալուց եւ թմրադեղեր օգտագործելուց հետո։

«Նրա հեռախոսոի մեջ ոչինչ չկար, բայց նրա սիրուհիների բոլոր համարները նրա օգնականի հեռախոսում էին»,- պատմել է 31-ամյա Քլոեն:
«Սկզբում ես ոչ մի կասկած չունեի: Բայց հետո մամուլում սկսեցին զանազան նյութեր հայտնվել նրա դավաճանությունների թեմայով: Հոդվածների մեծ մասը լրիվ հիմարություններ են, բայց ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում: Իսկ հետո, ես հայտնաբերեցի նրա գրագրությունը ինչ-որ աղջկա հետ, բայց նա ինձ ասաց, որ դա իր թիմակցի ընկերուհին է: Սկզբում հավատացի, բայց հետո աստիճանաբար իմացա, որ նա ինձ միշտ է դավաճանել՝ մեր համատեղ կյանքի ամբողջ ընթացքում: Մեր ամբողջ ամուսնական կյանքը ուղեկցվել է նրա դավաճանություններով»,- անկեղծացել է Քիմ Քարդաշյանի քույրը:
Աղբյուր՝ Just Jared