12:05 14 հունվարի, 2016Այսօր արդեն անդրադարձել ենք Ջասթին Բիբերին՝ պատմելով, որ կանադացի երգիչն իր մասնավոր օդանավ է հրավիրել օդանավակայանի աշխատակցին, որը հատուկ երգել է նրա համար:
Բայց փաստորեն դա 22-ամյա երիտասարդի միակ անակնկալը չէր: Ինչպես գրում է TMZ-ը, հանրահայտ երգիչը քիչ էր մնում հեծանվի անիվների տակ ընկներ:
Մի խումբ հեծանվորդներ մեծ արագությամբ վարում էին իրենց հեծանիվները, երբ նկատել են, որ ինչ-որ մեկը փորձում է փողոցն անցնել: Մարզիկները հասցրել են արգելակել անցորդից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա: Նրանց զարմանքն անսահման էր, երբ տեսել են, որ այդ անցորդը Ջասթինն էր, որը սիրալիր կերպով համաձայնել է լուսանկարվել նրանց հետ:
«Սկզբում մենք վախեցանք, որ քիչ էր մնում վրաերթի ենթարկեինք անցորդին, իսկ երբ հասկացանք, որ նա Ջասթինն էր, ավելի շատ վախեցանք, քանի որ կարող էին անիվների տակ գցել նման հանրահայտ երգչի: Մենք չէինք հավատում, որ իրոք նա է, նույնիսկ լուսանկարվել ենք նրա հետ»,- պատմել է հեծանվորդ Շոն Ուեյդը: