10:43 14 հունվարի, 2016Full House սիթքոմից հայտնի դերասան Գոռ Հակոբյանը այսօր նշում ծննդյան 28-րդ տարեդարձը։ Գյումրեցի Գոռը ժամեր առաջ Instagram-ի իր էջում տեղադրել է նոր լուսանկար, որում նա ցուցադրել է իր տոնական տորթը։

Նշենք, որ երկու զավակների հայր Գոռը հեռուստաէկրաններից հայտնվեց AntiVirus առցանց շոուից հետո։


Շոուի (մեկնարկել է 2012-ի հունիսին) շրջանակում հաղորդավար Գոռը բացահայտում էր, թե ինչ խնդիրներ կան մեր հասարակությունում եւ առաջարկում էր լուծումներ։ Չնայած AntiVirus-ը բավականին լայն տարածում ուներ YouTub-ում, սակայն Գոռն առավել ճանաչված դարձավ եւ սիրվեց Full House սիթքոմում Ֆելիքսի դերակատարման շնորհիվ։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է դերասանին՝ մաղթելով նրան ստեղծագործական ակտիվ գործունեություն եւ նորանոր ձեռքբերումներ։