Կալինինգրադի մանկապարտեզի դաստիարակչուհին աշխատանքից հետո ինտիմ ծառայություններ է մատուցել

14:29   14 հունվարի, 2016

Ռուսաստանում Կալինինգրադի մանկական կրթական հաստատությունում սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ նախադպրոցական  «Արեւիկ» հաստատության աշխատակցուհու հաճախորդները ճանաչել են Նաստյա Մոնպասյե մականունով հայտնի սիրո քրմուհուն: 

Ինչպես գրում է LifeNews-ը, ծնողներից մեկը մանկապարտեզի ղեկավարությանը հայտնել է, որ իրենց դաստիարակչուհին աշխատանքից հետո մարմնավաճառությամբ է զբաղվում: 

ՌԴ Հանրային պալատի ընտանիքի, երեխաների եւ մայրության կոմիտեում հետաքրքրվել են ստացված տեղեկությամբ եւ Ներքին գործերի նախարարությանն ուղղված նամակ են նախապատրաստել: Հանրությանը խնդրում են ստուգել, թե իրոք «Արեւիկ» մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհին ինտիմ-ծառայություններ է առաջարկում: LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել տեսակադրեր, որոնցում արձանագրված է դաստիարակչուհու ինտիմ ժամանցը հաճախորդներից մեկի հետ: Տեսագրված երկխոսությունից պարզ է դարձել, որ հանդիպումը հնարավոր է դարձել աղջկա սեքս-ծառայությունների վարձատրման պայմանով:  

Տեսագրությունում երեւացող տղամարդը սեքսից առաջ աղջկան երեք հազար ռուբլի է տվել: Իսկ հետո երկխոսության ընթացքում նրանք խոսել են մասնագիտական գործունեության մասին, եւ կինը խոստովանել է, որ նախադպրոցական հաստատությունում փոքր երեխաներին երաժշտություն, պարեր եւ երգ է դասավանդում: Ընդ որում՝ սեռական ծառայությունների մատուցումը նրա խոսքով բոլորովին չի խանգարում հիմնական աշխատանքին, որովհետեւ ինքն այնքան էլ հաճախ չի զբաղվում դրանով, հետո էլ մշտական հարաբերությունների բեռն է կրում:   

Ինչպես պարզվել է, աղջիկն անցյալում  Go-Go պարուհի է աշխատել եւ մի քանի տարի ելույթ  է ունեցել տարբեր գիշերային ակումբներում: 

Բացի այդ, աղբյուրների խոսքով, Նաստյա Մոնպասյեին շատ նման անձնական տվյալները պարբերաբար ներկայացվել են սեքս-ծառայությունների տարբեր կայքերում, բայց այնտեղ արդեն աղջիկը ներկայանում էր որպես Կատյա Գոռլովա:



© NEWS.am STYLE