One Direction-ը հերքել է խմբի տրոհվելու մասին տեղեկությունը

19:11   14 հունվարի, 2016

Արդեն երկրորդ շաբաթն է մամուլում լուրեր են պտտվում One Direction-ի տրոհման մասին:

Ինչպես գրում է Just Jared-ը, խմբի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ One Direction-ը մտադիր չէ լուծարվել՝ չնայած զանազան ինսայդերներ հայտնում են կոլեկտիվի պառակտման մասին:

Այս պահին խմբի անդամների սոլո ծրագրերի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ամենայն հավանականությամբ, Լիամ Փեյնը առաջինը կթողարկի իր սինգլը, որը ձայնագրվել է ռեփ երգիչ Ջուսի Ջեի հետ:

Հարիի Սթայլզը նույնպես աշխատում է իր սոլո ձայնասկավառակի վրա: Օրերս նրա անունով ութ նոր երգ է գրանցվել:

 



© NEWS.am STYLE