14:44 14 հունվարի, 2016Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի Բիլ Գեյթս (ինչպես ինքն է իրեն անվանում) Դեն Բիլզերյանը շահավետ առաջարկ է արել իր Instagram-ի էջին հետեւող եւ բաժանորդագրված օգտատերերին։ Ինտերնետային աստղը պատրաստ է օգտատերերից մի քանիսին մեկ միլիոն դոլար տալ, եթե նա հաղթի ամերիկյան Powerball վիճակախաղը, որի ջեքփոթը հասել է 1.5 միլիարդի։

«Գնել եմ 100 հազար վիճակախաղի տոմս։ Մեկնաբանություններում նշեք ձեր երեք ընկերներին։ Ես կընտրեմ 5-ին եւ ձեզ ու ձեր ընկերներից յուրաքանչյուրին կտամ մեկ միլիոն դոլար, եթե հաղթեմ 1.5 միլիարդը»,- գրել է Դենը։

Դե ինչ, եթե հավատում եք Բիլզերյանի հաղթանակին եւ ձեզ դուր եկավ նրա առաջարկը, ուրեմն փնտրեք նրան Instagram-ում եւ մեկնաբանություններում նշեք ձեր 3 ընկերների անունները։
Ավելի վաղ Powerball վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ վիճակախաղում բոլոր 5 թվերի համընկնումով շահող տոմսերը վաճառվել են ԱՄՆ միանգամից 3 նահանգներում։ Հաղորդվում է, որ սպառողների քանակը կարող է աճել, քանի որ դեռեւս ոչ բոլոր նահանգներից են տեղեկություններ ստացվել։