16:10 14 հունվարի, 2016Իր Instagram-ում Snoop Dogg-ը «հարձակվել է» Բիլ Գեյթսի վրա՝ բարկանալով Xbox Live –ի հետ ծագած խնդիրների համար: Չորեքշաբթի՝ հունվարի 13-ին, Xbox Live ծառայությունում, որը թույլ է տալիս առցանց խաղալ, խափանում էր եղել: Տեխնիկական սպասարկումը արագ նկատել էր խնդիրը, սակայն ծառայությունը եւս մի քանի ժամ հասանելի չէր:
Ռեփ երգիչը տեսաուղերձը տեղադրել էր իր Instagram էջում:
Կարճ տեսահոլովակում ռեփ երգիչը բավականին կոպիտ էր արտահայտվել Գեյթսի հասցեին.
«Գրողը տանի, ի՞նչ ես անում Բիլ Գեյթս: Ուղղիր այս հիմարությունը»,- դիմել էր ռեփ երգիչը Microsoft-ի հիմնադրին:
Հոլովակի վերջում նա Գեյթսին խնդրել էր ուղղել ծառայության անսարքությունը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ինքը կանցնի PlayStation 4–ի:
Ցավոք, Բիլ Գեյթսն արդեն վաղուց ղեկավար պաշտոն չի զբաղեցնում Microsoft –ում ու դժվար թե կարողանա օգնել ռեփ երգչին: