«Օսկար-2016». Հայտնի են «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված թեկնածուների անունները

17:50   14 հունվարի, 2016

Ամերիկյան կինոակադեմիան իր Youtube ալիքում հրապարակել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկարի» հաղթողի հավանական թեկնածուների անունները:

Բեւերլի Հիլզում Սամյուել Գոլդուինի թատրոնում թեկնածուների անունները հայտարարում են կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, դերասան Ջոն Կրասինսկին, նաեւ թայվանցի հռչակավոր ռեժիսոր Էնգ Լին:

Այսպիսով, «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են՝

Լեոնարդո դի Կապրիո - «Փրկվածը»

Մայքլ Ֆասսբենդերա - «Սթիվ Ջոբս»

Էդդի Ռեդմեյն - «Դանիացի աղջիկը»

Բրայան Քրենսթոն - «Թրամբո»

Մեթ Դեյմոն – «Մարսեցին»

Մայքլ Ջորդան – «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»

Նշենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 28-ին։



© NEWS.am STYLE