Ռիհաննան՝ ամենահաջող գովազդային դեմք

11:33   15 հունվարի, 2016

Հանրահայտ երգչուհի Ռիհաննան ճանաչվել է ամենահաջող գովազդային դեմքը, որը ունակ է բարձրացնել ցանկացած ապրանքի ու ապրանքանիշի վաճառքի ցուցանիշները, գրում է The Fafhionista-ն: 

Ըստ Brandlink-ի մասնագետների, աստղերի հետ գովազգային համարգործակցության վարկանիշում ամենաշահավետն ու ցանկալին Ռիհաննայի հետ համագործակցությունն է՝ այս առումով նա նույնիսկ Բեյոնսեին ու Աշերին է գերազանցել:

Ընդ որում՝ կարեւոր չէ խոսքը Puma–ի մարզական կոշիկի մասին է, Dior–ի զգեստի, Armani Jeans դենիմ ջինսի, թե Hydrate Naturally կոկոսային կաթի:

Ռիհաննայի գրաված լսարանի վերլուծության հիման վրա Brandlink-ի մասնագետները նաեւ հաշվարկել են, որ փոփ աստղի պոտենցիալ գործատուների շրջանում նրա հետ համագործակցությունից ամենամեծ եկամուտը կարող էր ստանալ Jeep ավտոմոբիլային ընկերությունը:



© NEWS.am STYLE