Մահացել է Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը

09:23   15 հունվարի, 2016

73 տարեկանում մահացել է Երգչուհի Սելին Դիոնի ամուսին եւ մենեջեր Ռենե Անժելիլը, որը երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից:

«Անժելիլը մահացել է Լաս Վեգասի իր տանը՝ քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո: Այլ տեղեկատվություն կտրամադրվի մոտ օրերս: Ընտանիքը խնդրում է հարգել նրա վիշտը եւ չանհանգստացնել մոտ օրերին»,- People պարբերականին հայտարարել է Սելին Դիոնի ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE