Միխայիլ Գալուստյանը՝ «Բորոդաչ» նոր սերիալում իր դերի մասին

13:06   15 հունվարի, 2016

Ռուսական «ТНТ» ժամանցային հեռուստաալիքի եթերում սկսվում է «Բորոդաչ» հումորային սերիալի ցուցադրությունը, որտեղ բնականաբար գլխավոր դերը Միշա Գալուստյանն է խաղում:

Առաջին անգամ Գալուստյանի այդ կերպարը հայտնվել է «Наша Russia» շոուի հինգերորդ եթերաշրջանում. սքեթչի հերոսը ոստիկանության բաժանմունքում է հայտնվում ու իրավապահ մարմինների աշխատակիցների «հորդորների» ներքո հիշում է, թե ինչ է կատարվել նախօրեին:

Սերիալում այդ սյուժեն պահպանվել է, բայց հիմա Բորոդաչի հիշողությունները կարելի է տեսնել նրա «հանցակից» ընկերների եւ վաղեմի ու անպատասխան սիրո՝ Իրիշկայի հետ, որի պատճառով էլ հենց կատարվում է այդ ամենը:

Միխայիլ Գալուստյանը ռուսական «Газете.Ru»-ին տված հարցազրույցում պատմել է նոր շոուի մասին.

«Սա անկասկած հումորային նախագիծ է. «ТНТ»-ի եթերում: Սրանք բոլորի կողմից սիրված հերոս Ալեքսանդր Ռոդիոնի Բորոդաչի արկածներն են, որը ավտոկայանատեղիի պահակ է աշխատում: Ավելի ճիշտ, նա բոլոր տեղերում էլ աշխատում, բայց առավելագույնը երեք օր՝ հետո նրան միշտ հեռացնում են աշխատանքից: Նախկինում այդ կերպարը օգտագործվում էր «Наша Russia» սիթքոմում։ Նրան բաժանմունք էին բերում, ու այնտեղ նա պատմում էր, թե ինչ է իր հետ կատարվել: Իսկ հիմա մենք տեսնում ենք այն ամենն, ինչ կատարվել է նրա հետ ու նաեւ ցույց ենք տալիս: Հիմա դա լիարժեք սերիալ է:

Իսկ ես իմ հերթին առհասարակ ձգտում եմ ոչ թե խաղալ դերը, այլ ապրել: Թերեւս հենց դա է դերասանական ոճերի տարբերությունը: Մեկը խաղում է, մյուսը՝ ապրում»,- նկատել է Գալուստյանը:



© NEWS.am STYLE