Բոբ Դիլանի կերպարանքով Ջիմմի Ֆելլոնը կատարել է Դրեյքի Hotline Bling հիթը

14:10   15 հունվարի, 2016

The Tonight Show Starring Jimmy Fallon հանրահայտ երեկոյան շոուի հաղորդավար Ջիմմի Ֆելլոնը կերպարանափոխությունների վարպետ է:

Այս անգամ Ջիմմին մարմնավորել է իր սիրելի երգչին՝ ռոք երաժիշտ Բոբ Դիլանին, եւ հիանալի կատարել Դրեյքի հիթը:

 Ֆելլոնը ոչ միայն հագնվել էր Դիլանի նման, այլեւ իր երաժշտական ունակություններով էլ էր 100 տոկոսով համապատասխանում Դիլանին:

Շոուի պաշտոնական ալիքում տեսահոլովակն ավելի քան կես միլիոն մարդ է դիտել:

Աղբյուր՝  Rolling Stone

 



© NEWS.am STYLE