Հարսանեկան ներքնազգեստ Victoria's Secret-ից (ֆոտո)

13:49   6 փետրվարի, 2013

Victoria's Secret –ի ներքնազգեստի հարսանեկան հավաքածուն գովազդող Միրանդա Քերին տեսնելիս ձեր սիրտը դեռ երկար կթրթռա։ Ավստրալիացի մոդելի կազմվածքն ամենահամապատասխանն է ամուսնական առաջին գիշերվա նուրբ ու ռոմանտիկ ներքնազգեստի համար, նշում է Mail Online-ը։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ բոլորովին վերջերս Միրանդա Քերը դարձել է Mango հագուստի դեմքը՝ այդ դիրքից դուրս մղելով բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսին։ Միրանդան զբաղվածությունը չի սահմանափավում մոդելի իր կարիերայի, ամուսնու՝ Օրլանդո Բլումի ու որդու՝ Ֆլինի հարցերով, նա նաեւ մաշկի խնամքի միջոցների սեփականն գիծն ունի KORA organic բրենդի տակ։ KORA կոսմետիկայի արտադրությունը մոդելի հայրենիքում է՝ Ավստրալիայում։



© NEWS.am STYLE