Ամալ Ալլամուդինն առաջին անգամ հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաալիքին

18:07   15 հունվարի, 2016

Բրիտանացի հանրահայտ դատապաշտպան Ամալ Ալլամուդինն առաջին անգամ համաձայնել է հարցազրույց տալ ամերիկյան NBC հեռուստաալիքի համար:

Հոլիվուդյան դերասան Ջորդ Քլունիի կինն առաջին անգամ է հարցազրույց տվել առանց իր աստղային ամուսնու, գրում է NY Daily News-ը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալլամուդինը խոստովանել է, որ երբեք իրեն աստղ կամ շոու բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ չի համարել: Ամալը նաեւ խոսել է Մալդիվյան կղզիներում բնակվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության թեմայով:

Ջորջ Քլունիի կնոջ խոսքով իրեն ավելի շատ իրավագիտությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն են հետաքրքրում, քան աշխարհիկ միջոցառումները:

«Ժողովրդավարությունը մահացել է Մալդիվներում: Եթե հիմա նախագահական ընտրություններ հայտարարեին, ապա մարդիկ չէին իմանա, թե ում օգտին քվեարկեն. ընդդիմության առաջնորդները կամ բանտում են, կամ էլ հետապնդվում են իշխանությունների կողմից»,- ասել է Ամալը հարցազրույցի ժամանակ:



© NEWS.am STYLE