Որո՞նք են մատնահարդարման թրենդները 2016-ին

20:29   15 հունվարի, 2016

Ինչպիսի՞ մատնահարդարում են նախընտրում համաշխարհային աստղերն այս տարի։ Եկեք այս հարցին պատասխանենք՝ դիտարկելով «Ոսկե գլոբուս 2016» կինոմրցանակաբաշխության կարմիր գորով անցած եւ իրենց արտաքին տեսքով բոլորին հմայած աստղերի ձեռքերը։

Այսպիսով՝ 2016-ին մատնահարդարման թրենդներն են համարվում նուդը (բնական գույներ), կարմիրն ու սեւը։

Նուդը՝ ավելի բնական եւ չեզոք գույները, կարելի է ասել գերիշխում են ամբողջ աշխարհում։ Այսօր շատ կանայք վառ գույների փոխարեն իրենց նախապատվությունը տալիս են հենց այսպիսի մատնահարդարմանը։ Իսկ երկար եղունգների փոխարեն ավելի լայն տարածում է գտել կարճ, կլորացված անկյուններով եղունգները։

Ջենիֆեր Լոուրենս

Լեդի Գագա

Ջենա Դյուվան Տատում

Սոֆիա Բուշ

Քեյթ Բլանշեթ

Կարմիր

Դասական համարվող կարմիրը չի զիջում իր դիրքերը նաեւ 2016-ին, սակայն այս տարի նախընտրելի են կարմիրի ավելի մուգ երանգները՝ գինեգույնը, բալի գույնը։

Ջենիֆեր Լոպես

Թեյլոր Շիլինգ

Լյուսի Հեյլ

Սեւ

Սեւն արդեն 5 տարի է նորաձեւ, արդիական եւ կանանց սիրելի մանիկյուրն է։ 2016-ին նույնպես այն տարվա թրենդներից է համարվում եւ կարելի է նկատել բազմաթիվ գեղեցկուհիների ձեռքերին։

Քեյթ Հադսոն

Ջեյմի Ալեքսանդր

 

 Փաստորեն, եղունգների վրա արված դիզայն ալեւս արիական չէ այս տարի։ 2016-ը միաերանգ մանիկյուրի ժամանակաշրջանն է։ 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE