Մարմնավաճառությամբ զբաղվող մանկապարտեզի դաստիարակչուհին պատմել է, թե ինչպես էր իր համար հաճախորդներ ընտրում

19:29   15 հունվարի, 2016

Ռուսական լրատվամիջոցներում համատարած քննարկում են երեկվա սկանդալը։ Պարզվում է, որ Կալինինգրադի «Արեւիկ» մանկապարտեզի աշխատակցուհին սիրո քրմուհի է՝ Նաստյա Մոնպասյե մականունով: Նրան ճանաչել էր հաճախորդներից մեկը:

Համացանցում հայտնվել է նրա սեքս ծառայություններով տեսագրությունը, ինչը Ռուսաստանում քննադատությունների ալիք է բարձրացրել: Հետո դաստիարակչուհին մեկնաբանել է համացանցի սկանդալային տեսագրությունն ու հայտնել, որ սեքս աշխատակցուհի չէ եւ ուզում է վերադառնալ մանկապարտեզի իր աշխատանքին:

LifeNews կայքը հրապարակել է հաճախորդի հետ աղջկա զրույցի ձայնագրությունը, որից պարզվել է, թե ինչ սկզբունքով ու չափանիշով էր Նաստյան ընտրում իր հաճախորդներին:

Հաճախորդների հետ զրույցի ընթացքում աղջիկը խոստովանել էր, որ հանդիպելուց առաջ տղամարդու հետ հեռախոսով զրուցում է եւ ընտրում միայն այն թեկնածուներին, որոնց հետ շփվելը հաճելի է: Այլասերված ցանկություններով տղամարդկանցից նա խուսափում է:

«Հասկանում ես, ես նախ հեռախոսով եմ զրուցում: Եթե զգում եմ, որ այդ մարդն ինձ հաճելի չէ՝ անգրագետ է, անկիրթ կամ էլ հայհոյանքներով է խոսում (դա միանգամից նկատվում է հեռախոսով զրուցելիս)՝ ես նման մարդու հետ չեմ էլ հանդիպում: Ես միայն այն մարդկանց հետ եմ հանդիպում, որոնք նորմալ են զրուցում: Տարբեր տղամարդիկ են պատահում: Ահա մեկը կար՝ ամուսնացած, երկու երեխա ուներ, ամեն ինչ նորմալ էր: Ես նրա հետ հանդիպեցի, բայց սեքս չեղավ: Միայն օրալ սեքս եղավ, ընդ որում՝ մեքենանում ու վերջ»,- պատմել է Անաստասիան:

 



© NEWS.am STYLE