10:12 16 հունվարի, 2016Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 73 տարեկանում, քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անջելիլը:

Ինչպես հայտնում է TMZ-ը, երգչուհին որոշել է հոգեհանգիստը կազմակերպել Մոնռեալի այն նույն եկեղեցում, որտեղ 21 տարի առաջ ամուսնացել էր Ռենեի հետ:

Երգչուհու ամուսնուն հրաժեշտ տալու բաց արարողությունը կանցնի եկեղեցում հաջորդ հինգշաբթի:
Նաեւ փետրվարի 3-ին Սելինը Լաս Վեգասի Caesars Palace Colosseum –ում հատուկ համերգ կտա՝՝նվիրված ամուսնու հիշատակին:

Համերգը բարեգործական կլինի, հավաքված գումարները կհատկացվեն Azar-Angelil Research Chair հիմնադրամին, որը զբաղված է քաղցկեղի դեմ պայքարի հետազոտական աշխատանքով: