Չկորցնել երազանքը, երբեք. Նազենի Հովհաննիսյանը եւ Սոֆի Մխեյանը՝ Լաս Վեգասում

12:19   16 հունվարի, 2016

Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միասին մեկնել են ԱՄՆ։ Ընկերուհիները օրեր առաջ Լոս Անջելեսից գնացել են Լաս Վեգաս եւ ներկա եղել Le Rêve շոուին։ Նազենին այստեղից Instagram-ի իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որի ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է. «Չկորցնել երազանքը, երբեք»։

Սոֆին նույնպես Instagram-ում լուսանկար է հրապարակել Լաս Վեգասից.

«Պատրաստ նավարկության։ Ծով չունենք, բայց նավաստի ունենք»,- կատակել է երգչուհին։



© NEWS.am STYLE