Դիմա Բիլանն ու Եվգենի Պլյուշենկոն ելույթ կունենան Երեւանում` «Սառույցի թագավորները» շոուի ժամանակ

13:37   16 հունվարի, 2016

Անցած տարի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ողբերգական ահաբեկչության պատճառով Երեւանում հետաձգվեց King’s on Ice շոուն: Այն կկայանա այս տարի` մարտի 5-ին:

Շոուին պետք է մասնակցեին ֆրանսիայի քաղաքացիներ Բրայեն Ժուբերը, Մերի- Պիեռ Լերեն եւ Գիոնի Սոբատերը: Ցավոք` թիմը չկարողացավ գալ Երեւան առանց շոուի գլխավոր մասնակիցների:

Իսկ այժմ հայտնի է դարձել, որ մարտին կայանալիք ծրագրի ընթացքում  ելույթ կունենա նաեւ Դիմա Բիլանը:

Նախագծի կազմակերպիչը «Շոուսթար» ընկերությունն է:



© NEWS.am STYLE