Հայտնաբերվել է հազվագյուտ երկնագույն ադամանդ

19:42   18 հոկտեմբերի, 2012

Firestone Diamonds  ընկերությունն Լեսոտոյում գտնվող իր Liqhobong  հանքում հանտնաբերել է IIB տեսակի ոչ մեծ երկնագույն ադամանդ եւ IIA տեսակի 28 ադամանդ: Երկնագույն ադամանդի նույնականացումը հաստատում է, որ Liqhobong հանքի տեսականին բազմազան է եւ վատ ուսումնասիրված:

Ընկերությունը սեպտեմբերին գտել էր ադամանդի 27 կարատանոց բեկոր, որն ավելի քան 200 կարատանոց քարի մի կտորն էր:

Firestone ընկերությունը սկսել է փորձնական արտադրությունը 2011թ. հուլիսին եւ այդ ժամանակվանից ի վեր հայտնաբերել է  դեղին եւ այլ գույների վառ ադամանդների, այդ թվում երկու դեղին ադամանդի, բաց վարդագույն ադամանդներ եւ մի քանի բարձրորակ թափանցիկ քարերի «զգալի քանակություն»:



© NEWS.am STYLE