13:12 17 հունվարի, 2016Սիրված եւ ճանաչված դերասան Հայկ Մարությանը տեղեկացրել է «Սիրո գործակից» ֆիլմը դիտած կինոսերներին եւ նրանց, ովքեր պատրաստվում են դիտել այն, որ ֆիլմը ամենաշատ հանդիսատեսն է ունեցել 2015-ին թողարկված հայկական կինոնկարների շրջանում:

«Սիրելի հայրենակիցներ!!! Վերջնական հաշվարկներից հետո հաստատվեց, որ 2015թ.-ին մեծ էկրաններ բարձրացած բոլոր հայկական ֆիլմերից ամենաշատ հանդիսատեսն ունեցել է մեր` "Սիրո Գործակից" ֆիլմը: Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին ու շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր մեր կողքին են եղել այս հաղթական ճանապարհին !!! Աաաաաաաաա»,- իր շնորհակալական խոսքը Facebook-յան էջում գրել է Հայկը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը այցելել էին սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկեպար գյուղեր, որտեղ կազմակերպել էին «Սիրո գործակից» ֆիլմի անվճար ցուցադրություն։
