13:09 18 հունվարի, 2016Մադոննայի Rebel Heart Tour համաշխարհային շրջագայությունը շարունակվում է: 57-ամյա երգչուհին հանգստյան օրերին համերգ է տվել Լուիսվիլում ( Քենթուքի) ու ինչպես հայտնում է TMZ պորտալը, հանրահայտ երգչուհին երեք ժամ սպասեցրել է իր երկրպագուները:
Համերգին ներկա շատ երկրպագուներ վստահեցնում են, որ երգչուհին հարբած էր:
Նշում են, որ երկրպագուներից շատերը երգչուհու հասցեին վիրավորական բառեր են բղավել, երբ նա հայտնվել է բեմի վրա, սակայն Մադոննային դա միայն ուրախացնում էր: Երգչուհին որևէ ելույթ չի ունեցել, ներողություն չի խնդրել, չի հայտնել, թե ինչու է ուշացել ու միանգամից անցել է գործի:
Ուշագրավ է, որ համերգի վերջում դժգոհ բղավոցներ արդեն չէին լսվում: Ահա թե ինչ բան է պրոֆեսիոնալիզմը։